ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ինչով է օգտակար բալը

Բալը շատ արժեքավոր դիետիկ միրգ է, իսկ դեղագործության մեջ բալի օշարակը հաճախ օգտագործվում է դեղորայքի համը լավացնելու համար: Որպես դեղամիջոց, հաճախ օգտագործվում է բալենու չորացած հյութըե (սոսնձանման նյութ): Այն օգնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմանը:
Բալի չորացրած պտուղներից պատրաստված հյութը օգնում է հազի եւ քրոնիկական բրոնխիտի ժամանակ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել բալի չորացրած պտուղներից 1 գդալ, դրանք մանրացնել ու վրան լցնել 1 բաժակ եռջուր` թողնելով 20-30 րոպ: Հետո քամել ու խմել օրը մի քանի անգամ:
Ժողովրդական բժշկության մեջ, բացի բալի պտուղներից, օգտագործվում են նաեւ բալի ճյուղերը, տերեւներն ու պոչերը: Օրինակ` բալի ճյուղերից պատրաստված թուրմը թեթեւացնում է անգինայով ու լնդերի բորբոքումով հիվանդների վիճակը: 1 ճաշի գդալ բալենու մատղաշ ճյուղերից մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռջուր ու 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել ու թողնել, որպեսզի սառի, այնուհետեւ օրը մի քանի անգամ ողողել բերանն այս հեղուկով:
Բալի թարմ պտուղները շատ լավ օգնում են նաեւ աղիների գալարակծկումներին` թեթեւացնելով դրանց պատճառած սարսափելի ցավը: Բացի այդ, այն նաեւ օգտակար է թրոմբոֆլեբիտ հիվանդության դեպքում: Բալի պարունակության մեջ եղած կումարինը եւ օքսիկումարինը նպաստում են արյան մակարդելիության նորմալացմանը: Այս հիվանդության համար գերադասելի է օգտագործել բալի «Գրիոտ հաղթանակ» եւ «Տափաստանային» տեսակները:
Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում օրվա մեջ 200գ բալ ուտել: Իսկ անեմիայի ու ցածր հեմոգլոբինի դեպքում այն իսկական դարման է: Բալի հյութն օգտագործվում է նաեւ որպես ջերմիջեցնող միջոց, քանի որ այն հակաբորբոքային նշանակություն ունի:
Կանանց մոտ դաշտանային արյունահոսությունների դեպքում բալի պոչերի թուրմը կարելի է համարել որպես առաջին բուժօգնություն: Բալի 1 ճաշի գդալ պոչերի վրա լցնել 1 բաժակ եռջուր, 5 րոպե թողնել թույլ կրակի վրա, ապա քամել: Ստացված թուրմը խմել ուտելուց առաջ կամ հետո, օրը 3-4 անգամ` բաժակի 1/3-ի չափով: Արդյունքը շատ արագ է զգացվում: Եվ, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում թարմ բալ ունենաք, խորհուրդ է տրվում այն պահպանել ապակե տարայի մեջ: Սկզբից դարսել բալի տերեւները, ապա վրայից բալի պտուղները, հետո նորից մի շարքով դարսել տերեւները, կրկին` պտուղները, մինչեւ որ տարան կլցվի: Ապակե տարան տեղադրեք մութ ու սառը տեղում. արդյունքում` թարմ բալը կարող եք պահպանել մինչեւ ձմեռ:
Հեպատիտի դեպքում եւս խորհուրդ է տրվում բալի տերեւներից պատրաստված թուրմ օգտագործել: Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. 10գ չորացրած- մանրացրած տերեւների վրա ավելացնել 1 բաժակ կաթ եւ թույլ կրակի վրա եռացնել մոտ 30 րոպե: Այնուհետեւ քամել եւ խմել օրը 3 անգամ` բաժակի 1/3-ից:
Բալենու կեղեւի թուրմը ձկնային թունավորումների դեպքում կարելի է օգտագործել որպես հակաթույն: 0,5 լիտր ջուրը հասցնում եք եռման ջերմաստիճանի, ապա ջրի մեջ լցնում եք 1 թեյի գդալ բալենու կեղեւ, թարմ քերած կոճապղպեղի արմատ եւ մանր կտրատած բերմուդյան սոխ: Այս ամենը ծածկել կափարիչով ու մարմանդ կրակի վրա թողնել 7 րոպե: Կրակի վրայից վերցնելով` թրմում եք եւս 20 րոպե, այնուհետեւ գոլ վիճակում խմում եք ամբողջ թուրմը:
Ժողովրդական բժշկության մեջ բալի հյութով եւ կաթով բուժում են հոդերի բորբոքումը, իսկ բալի մեջ պարունակվող մեծ քանակությամբ սալիցիլաթթուն օգնում է հանգստացնել ռեւմատիկ ցավերը: Բալի պտուղներն իրենց մեջ պեկտինային նյութեր են պարունակում, ինչը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի լավացմանը:
Բալենու կեղեւից եւ ընկույզի միջնորմներից պատրաստված թուրմը շատ լավ է վահանագեղձին: Այս երկուսի վրա ավելացնել եռջուր, այնքան, որ այս զանգվածը ծածկվի: Թուրմի տարան 3 շաբաթ պահել մութ տեղում: 3 շաբաթ հետո, 1 ամիս շարունակ, ուտելուց 15 րոպե առաջ` օրը 3 անգամ, 1 ճաշի գդալից խմել այս հեղուկից:
Բալից նաեւ շատ համեղ լիկյոր են պատրաստում: Ապակե տարայի մեջ լցնել 1 կգ կորիզներով բալը, ավելացնել 400գ շաքարավազ եւ խառնել, լավ թափ տալ ու 3-4 օր պահել արեւի տակ: Ստացված զանգվածին ավելացնել 0,5 լիտր սովորական օղի, պահել 1,5 ամիս, քամել եւ օգտագործել:
Իհարկե, բալը շատ օգտակար է առողջությանը, բայց բալի կորիզների եւ սերմերի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է նաեւ թունավորում առաջացնել, քանի որ այն գլիկոզիդ ամիգդալին (0,85 տոկոս) է պարունակում, որը աղիներում եղած որոշակի բակտերիաների հետ կարող է վերածվել կապտաթթվի:

Կարդացեք նաև

Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն